четверг, 22 июня 2017 г.

Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին. 7 հուշում. 1in.am


Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն այն հուշումներին, որոնք հայտնվում են ձեռքերի վրա. չէ՞ որ ժամանակին արձագանքելու դեպքում, կարելի է կանխել լուրջ հիվանդությունների առաջացումը կամ զարգացումը:

1. Դեղնություն

Եղունգների դեղնությունը վկայում է վիտամինի պակասի կամ օրգանիզմում սնկային վարակի առկայության մասին: Այն ի հայտ է գալիս սնկային վարակի, կալցիումի, A, E և D վիտամինների պակասի հետևանքով: Խնդրի լուծման համար հարկավոր է դիմել մաշկաբանի կամ սնկաբանի, ինչպես նաև սննդակարգ մտցնել կալցիումով ու վիտամիններով հարուստ սնունդ` կաթնամթերք (հատկապես` կաթնաշոռ և պանիր), ձու, ձուկ, ծովային մթերք, բանջարեղեն և մրգեր:

2. Սև բծեր
Եղունգների վրայի սև բծերը կարող են վկայել չարորակ ուռուցքի առկայության մասին: Նման բծերի ի հայտ գալուց անմիջապես հետո անհապաղ դիմեք ուռուցքաբանի:

3. Ճաքեր և ակոսներ
Ճաքերն ու ակոսները կարող են նախազգուշացնել տարաբնույթ հիվանդությունների առկայության մասին: Եղունգների ճաքերն ու ակոսները կարող են առաջանալ հորմոնալ անհավասարակշռության, շաքարային դիաբետի, ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման հետևանքով:

4. Փխրունություն
 Եթե եղունգները հաճախ են կոտրվում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի աշխատանքի վրա և դիմել բժշկի: Փխրուն եղունգները նախազգուշացնում են վահանաձև գեղձի աշխատանքում առկա խանգարումների մասին: Այդ խնդրի առաջացման դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի:
  

5. Երկնագույն կամ մանուշակագույն երանգ
Երկնագույն կամ մանուշակագույն երանգի եղունգները խոսում են թթվածնի պակասի և անոթների հետ կապված խնդիրների մասին: Այդպիսի եղունգներն առաջանում են սրտանոթային համակարգի հիվանդությունների արդյունքում:
6. Սպիտակ բծեր
Հորիզոնական սպիտակ բծերը հուշում են լյարդի և երիկամների աշխատանքի խնդիրների մասին: Լայնակի սպիտակ բծերն առաջանում են այն ժամանակ, երբ երիկամների կամ լյարդի գործունեության խնդիրներ կան:

7. Ծայրերի կորացում
Երբ եղունգների անկյունները ներս են կորանում, դա վկայում է օրգանիզմում երկաթի անբավարարության մասին: Այդ պարագայում պետք է հոգ տանել հավասարակշռված սննդի մասին և սննդակարգ ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են միսը, լյարդը, ձուկը, թռչնամիսը, պատիճավոր և ամբողջական հացահատիկային սննդամթերքը:

Նրանք, ովքեր խնդիրներ ունեն եղունգների հետ, ասել է թե` նաև որոշակի օրգանների և օրգանիզմի համակարգի, պետք է հոգ տանեն սեփական առողջության մասին:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий